18 սեպտեմբերի 2012 - 14:40 AMT
Անկախ պետականության 20 տարիների պատմությունը կներկայացվի «Իմ Հայաստան» ֆիլմում

Սեպտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «Իմ Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմում ներկայացված է անցած 20 տարիների ընթացքում հայկական սփյուռքի դերն ու նշանակությունը անկախ պետականության կայացման գործում:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիսությանը մասնակցելու են Հայաստանից և սփյուռքից պաշտոնատար անձինք: