18 սեպտեմբերի 2012 - 16:08 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունն ամուր հիմքեր ունի

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունն ամուր հիմքեր ունի, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Նալբանդյանի խոսքով, բրիտանացի նախարարի այցելությունը Երևան լավ առիթ է երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար:

Նա հաղորդել է, որ Լիդնիգթոնի հետ հանդիպման ընթացքում քննարկել է «Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը, ԼՂ հարցով բանակցային գործընթացում վերջին զարգացումները և այն վնասը, որը հասցրել է բանակցային գործընթացին Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը: