18 սեպտեմբերի 2012 - 16:09 AMT
Բորդյուժա. ՀԱՊԿ ԱԱՀՈւ կազմում ներառված են ամենամարտունակ և էլիտար ստորաբաժանումները

ԱԱՀՈւ ուժերը ՀԱՊԿ հիմնական բաղադրիչներից են և կարող են արձագանքել ցանկացած մարտահրավերի, կապված ուժի կիրառման հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Սա ունիվերսալ գործիք է, կարևորը առաջին հերթին համատեղ գործողությունների հնարավորությունն է»,-ասել է նա:

Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ ԱԱՀՈւ կազմում ընդգրկված են զորամիավորումներ, ՆԳՆ, պետանվտանգության և ԱԻՆ հատուկ կազմավորումներ, որոնք կարող են տեղայնացնել զինված հակամարտությունը, օպերատիվ կերպով փակել սահմանը իրավիճակի սրման դեպքում, պայքարել ահաբեկչության և ավազակային կազմավորումների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների հետ:

Նա նշել է, որ ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները, որոնք անցնում են Հայաստանում, հնարավորություն են տալիս կատարելագործելու ԱԱՀՈւ կազմավորումների մարտական պատրաստվածությունն ու համագործակցությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայտնաբերված թերություններից է սահմանի հատման խնդիրը և զենքի տեղափոխումը, ինչն անհրաժեշտ է դարձնում համապատասխան ուղղումները ՀԱՊԿ անդամ ազգային օրենսդրություններում: «Մենք անշուշտ, ունենք խնդիրներ, և մենք դա չենք թաքցնում: Սակայան, զորավարժությունները հենց դրա համար են անցկացվում, որպեսզի հայտնաբերվել թերություններն ու չեզոքացվեն»,-ասել է նա:

Լրագրողների ԱԱՀՈւ մարտունակության մակարդակի մասին հարցին Բորդյուժան պատասխանել է, որ դրա բարձր մակարդակի մասին է վկայում այն, որ կազմակերպության անդամ երկրները պայմանավորվել են գործուղել իրենց ամենամարտունակ և էլիտար ստորաբաժանումները: