18 սեպտեմբերի 2012 - 16:21 AMT
Սեպտեմբերի 18-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,05 դրամ

Սեպտեմբերի 18-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 5,675 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 407,53 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407,25 դրամ:

Միաժամանակ, սեպտեմբերի 18-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.05 դրամ` սեպտեմբերի 15-ի համեմատ կրճատվելով 0.17 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 532.79 դրամ` կրճատվելով 0.26 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0.10 կետով` մինչև 13.18 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: