18 սեպտեմբերի 2012 - 16:18 AMT
Վիդեո պրեմիերա` Նելի Ֆուրտադո – “Parking Lot”

Ֆոլկ և R&B ժանրի երգչուհի Նելի Ֆուրտադոն թողարկել է “Parking Lot” երգի տեսահոլովակը: Կանադացի երգչուհին պարում է վառվող լույսերով մեքենաների առջև և երգում մեքենաների հետևի նստարանին:

“Parking Lot”-ը Ֆուրտադոյի “The Spirit Indestructible” հինգերորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլն է: Ալբոմը Միացյալ Նահանգների վաճառասրահներում կհայտնվի այսօր` սեպտեմբերի 18-ին: Երգի հեղինակն է Ռոդնի Ջերքինսը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Ռեյ Քեյը, որը Լեդի Գագայի, Բեյոնսե Նոուլզի, Բրթինի Սփիրսի և այլոց տեսահոլովակների հեղինակ է: