18 սեպտեմբերի 2012 - 18:34 AMT
Արմեն Գաբրիելյանը դարձել է բիլիարդի «Ազատ բուրգ» Աշխարհի գավաթի երրորդ փուլի հաղթող

Սուդակում բիլիարդի «Ազատ բուրգ» մրցաձևում Աշխարհի գավաթի երրորդ փուլի հաղթող է դարձել հայ մարզիկ Արմեն Գաբրիելյանը: Այս մասին հաղորդում են կազմակերպիչները:

Եզրափակչում Գաբրիելյանը հաղթել է 14-ամյա բելառուս Դենիս Կոլոսովին, ով նախորդ փուլերում հաղթել էր մի քանի հայտնի մարզիկների:

Ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցել են 9 երկրների 126 մարզիկներ, այդ թվում` տարբեր անվանակարգերում բիլիարդի աշխարհի չեմպիոններ Նիկիտա Լիվադան, Յարոսլավ Վինոկուրը, Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքսանդր Պալամարը: Կանանց հաղթող է ճանաչվել Պոլինա Յարոշևիչը, նա հաղթել է կիևցի Աննա Կոտլյարին: