18 սեպտեմբերի 2012 - 20:15 AMT
Ավստրիայում Իրանի դեսպանը կարծում է, որ երկրի վրա ճնշումները նախ և առաջ վնասում է Եվրոպային

Ավստրիայում Իրանի Իսլամական Հհանրապետության դեսպան Հասան Տաջիկը նկատել է, որ ԵՄ-ն մեծ սխալ է գործում` հետևելով Իրանի վրա ճնշում գործադրելու ամերիկյան կուրսին:

Ավստրիական «Կուրյեր» պարբերականի հետ զրույցում նա ընդգծել է, որ Իրանի հարցում ամերիկյան կուսին հետևելը կվնասի հենց եվրոպական երկրներին:

Ըստ Տաջիկի, տնտեսական պատժամիջոցները ավելի շատ վնասում են եվրոպական ընկերություններին, քան Իրանին, այնպես որ Եվրոպան պետք է վերանայի իր մոտեցումը ԻԻՀ նկատմամբ:

Դեսպանն ընդգծել է. «ԻԻՀ և Եվրամիությունը միմյանց մոտ հատուկ հարգանք են վայելում», հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը: