18 սեպտեմբերի 2012 - 21:22 AMT
«Կսպասենք» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Եթե բոլորը» հայկական ֆիլմի հատուկ ցուցադրություն

2012թ սեպտեմբերի 27-29 կայանալիք «Կսպասենք» Մոսկվայի երիտասարդական կինոփառատոնի մրցութային ծրագրին կմասնակցի 18 փաստագրական աշխատանք, 17 խաղային կարճամետրաժ և 8 լիամետրաժ ֆիլմեր:

Ծրագրում ներկայացված են Վլադիմիր Խոտինենկոյյի, Սերգեյ Միրոշնիչենկոյի և այլ կինովարպետների աշակերտների աշխատանքներ:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա Վլադիմիր Խոտինենկոյի աշակերտուհի Նատալյա Բելյաուսկանեի «Եթե բոլորը» դեբյուտային լիամետրաժ ֆիլմի հատուկ ցուցադրությունը: Հայաստանում նկարահանված ֆիլմը ներկայացվել է «Կինոշկո» կինոփառատոնում և 34-րդ ՄԵԿ-ի «Հեռանկարներ» ծրագրում, հաղորդում է proficinema.ru-ն:

Այս տարվանից սկսած` իրենց գործընկերների աշխատանքները գնատահելու է Երիտասարդական ժյուրին` նախորդ փառատոնի գործընկերները, մասնակիցները և դափնեկիրները: