18 սեպտեմբերի 2012 - 21:31 AMT
Եգիպտական դատախազությունը տվել է հակաիսլամական ֆիլմի առնչությամբ ձերբակալությունների հրամանագրեր

Եգիպտական դատախազությունը տվել է 7 ղպտիների ձերբակալությունների հրամանագրերը. վերջիններն, իբրև թե, մասնակցել են «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի տարածմանը: Ֆիլմը իսլամական աշխարհում հակաամերիկյան բողոքի ցույցերի, բռնության և անկարգությունների պատճառ է դարձել:

Ըստ դատախազության, նրանք մեղադրվում են ազգային միասնականությանը վնաս պատճառելու և իսլամը վիրավորելու մեջ:

Հետախուզության մեջ են Նակուլա Բասսելի Նակուլան և ամերիկացի Թերրի Ջոնսը, ով բազմիցս հանդես է եկել հակաիսլամական հայտարարություններով: