19 սեպտեմբերի 2012 - 10:09 AMT
«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի ծովափնյա բիզնեսի «գործերն» այնքան էլ լավ չեն

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իր աղբյուրների, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Բուլղարիայում մեծ լողափեր ունեն: «Եվ ահա վերջին օրերին` Բելառուս կատարած այցից հետո, Ծառուկյանը եղել է Բուլղարիայում և պարզել, որ իրենց լողափի «գործերն» այնքան էլ լավ չեն: Հայաստան վերադառնալով` նա այդ մասին տեղեկացրել է իր խնամուն` Հովիկ Աբրահամյանին: Վերջինս էլ փորձել է Բուլղարիայի չինովնիկներից ճշտել, թե ինչ պատճառով կարող է ծովափնյա բիզնեսը չզարգանալ»,- գրում է թերթը: