19 սեպտեմբերի 2012 - 11:14 AMT
Իսպանիայի առաջնությունը լուսաբանվելու է Youtube-ում

Mediapro ընկերությունը, որը տիրապետում է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղերի ցուցադրության իրավունքներին, եռամյա պայմանագիր է ստորագրել Youtube վիդեոհոսթինգի հետ: Դրա շնորհիվ բազմիաթիվ տեսանյութեր, որոնք նվիրված են իսպանական ֆուտբոլին, հրապարակվելու են այդտեղ:

Համաձայնագիրը վերաբերում է միայն Իսպանիայի գավաթին, առաջին և երկրորդ դիվիզիոնների գոլերին և մեկնաբանություններին, բացառությամբ` եզրափակիչ խաղի, թիմերի խաղացողների և մարզիչների հետ հարցազրույցների:

Բոլոր տեսանյութերը կներբեռնվեն Լա լիգա հատուկ հոսք` խաղի ավարտից 30 րոպե անց և հասանելի կլինեն համակարգիչներից, սմարթֆոններից և պլանշետներից օգտվողների համար:

Կոնտնետը հասանելի կլինի միայն իսպանացիների համար, իսկ տեսանյութերը հնարավոր չի լինի տեղադրել այլ կայքերում, հաղորդում է championat.com-ը: