19 սեպտեմբերի 2012 - 11:24 AMT
Կանադայում պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Սեպտեմբերի 16-ին կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի տարածաշրջանային հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նիստին մասնակցեցին Կանադայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, համայնքային կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Անդրանիկ նիստին քննարկվեցին հանձնաժողովի առջև ծառացած հիմնական խնդիրները, հնչեցին միջոցառումների կազմակերպման բազմաթիվ առաջարկներ, ինչպես նաև ձևավորվեց դրանք կարգավորող վարչություն: