19 սեպտեմբերի 2012 - 11:29 AMT
Քանաքեռ ՀԷԿ-ի լողավազանում մարդ է խեղդվել

Այսօր ժամը 03.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 8 լողավազանում մարդ է ջրահեղձվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ջրասուզակ։

Փրկարարները լողավազանից դուրս են բերել Երևանի Գոգոլի 5 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ` 1958 թ. ծնված Ռոմեո Ֆրունզեի Հարությունյանի դին: