10 մարտի 2005 - 09:13 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՆԴԱՏԸ ՄԻՆՉ ԱՅԺՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԷ
Ղարաբաղի գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Բուլղարիայի նախկին վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովի մանդատը, որն նշանակվել էր այդ պաշտոնում դեռեւս 2004 թվականին, մինչ այժմ հաստատված չէ: Վիենայի ԵԱՀԿ կենտրոնակայանում դա կապել են կառույցի նոր բյուջեի ոչ լրիվ ձեւավորման հետ: Այդ մասին հաղորդել է ինքը Ֆ.Դիմիտրովը: «Ես շահագրգռված եմ աշխատանքնս շարունակելու հարցում»,-ասել է Ֆ,Դիմիտրովը եւ միեւնույն ժամանակ նշել, որ եթե ԵԱՀԿ ներկայիս գործող նախագահը Սլովենիայից նոր հատուկ ներկայացուցիչ նշանակի, ինքը պատրաստ է աջակցել նրան: Հիշեցնենք, որ Ֆ.Դիմիտրովը Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել անցյալ տարվա սեպտեմբերին: Նույն ամսում նա այցելել էր տարածաշրջան: Հատուկ ներկայացուցչի առաքելությունը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վիճակը եւ զեկույց նախապատրաստում ԵԱՀԿ նախագահի համար: