19 սեպտեմբերի 2012 - 12:31 AMT
Այսօր Հայաստանում նշում են քաղաքացիական հասարակության օրը

Յուրաքանչյուր տարի այս օրը Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո: Այսօր Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երևանի Սիրահարների այգում: Օրը նպատակ ունի հասարակության շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարն ու սկզբունքները և մարդկանց ինտեգրել քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման գործին: Օրվա միջոցառումների կազմակերպիչը «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» նախաձեռնող խումբն է: