19 սեպտեմբերի 2012 - 13:13 AMT
Սիրիացի ապստամբները գրավել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող ՀԱԿ-ը

Ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի և Սիրիայի կառավարական զորքերի միջև մարտերի ընթացքում ԱՍԲ-ն իր հսկողության տակ է վերցրել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Թել Աբյադ հսկիչ-անցումային կետը, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:

Ապստամբները ՀԱԿ-ի վրայից պոկել են երկրի պետական դրոշը: Հաղորդվում է, որ ՀԱԿ-ը գրավելու համար երեկվանից մարտ է մղվել: