19 սեպտեմբերի 2012 - 14:02 AMT
Կալանավորների կտտանքների կադրերը նկարահանած սպան փորձել է գալ Հայաստան

Իրավապահները լուսադեմին ձերբակալել են Թբիլիսիի թիվ 8 կատարողական հաստատության սպա Դատո Ակոբիային վրաց-հայկական սահմանին, Սադախլոյի մաքսակետում, որը նկարահանել է կալանավորների խոշտանգումները: Այդ մասին հայտարարել է ԶԼՄ-ներին նրա փաստաբան Սալոմե Աբուլաձեն, հայտնում է apsny.ge-ն:

Նախօրեին տեսանյութեր են տարածվել, որտեղ նկարահանված են թիվ 8 բանտում կալանավորների խոշտանգումները:

Ձերբակալվել են արդեն այդ հաստատության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոմանք հետախուզման մեջ են: Հատուկ ուղերձով հանդես է եկել նաև նախագահ Սահակաշվիլին: Հրաժարական է տվել պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն: