19 սեպտեմբերի 2012 - 14:33 AMT
Սիրիայի հետ սահմանակից թուրքական գավառում մարտերի պատճառով դադարեցվել են դասերը դպրոցներում

Թուրքական Շանլիուրֆա նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ժամանակավորապես դադարեցվել են դպրոցներում դասերը, որոնք գտնվում են սահմանի մոտ, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:

Դրա պատճառն արդեն երկրորդ օրը չդադարող մարտերն են Ազատ սիրիական բանակի և Սիրիայի կառավարական զորքերի միջև, որոնք ընթանում են սահմանի մոտ: