19 սեպտեմբերի 2012 - 14:43 AMT
Սոչիի Օլիմպիադայի մեկնարկից 500 օր առաջ Ռուսաստանում լայնածավալ միջոցառումներ կանցնեն

Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանը կմոտենա հերթական օլիմպիական սահմանագծին՝ մինչև երկրի պատմության մեջ առաջին Ձմեռային օլիմպիադան կմնա 500 օր:

«Սոչի-2014» կազմկոմիտեն լայնածավալ միջոցառումներ է կազմակերպել այդ հանդիսավոր օրը նշելու համար՝ Արխանգելսկից մինչև Վլադիվոստոկ:

Տարբեր մարզային ու երաժշտական միջոցառումներ կանցնեն 17 քաղաքներում: Տոնակատարության գագաթնակետը կլինեն օլիմպիական մեկնարկն ու համառուսաստանյան ֆլեշմոբը:

Շուրջ 12 հազար կամավորներ կմասնակցեն հսկայական փազլների հավաքմանը իրենց քաղաքների հրապարակներում, մարզադաշտերում և մարզահամալիրներում: