19 սեպտեմբերի 2012 - 15:07 AMT
Արգենտինայի հավաքականը 2013թ. Դևիսի գավաթի առաջին ռաունդում կխաղա Գերմանիայի հետ

Լոնդոնում տեղի է ունեցել 2013թ. Դևիսի գավաթի համաշխարհային խմբի վիճակահանությունը: Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս Դավիթ Նալբանդյանը, կհանդիպի Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-3 Արգենտինայում: Հավաքականները հանդիպել են նաև 2012թ. Դևիսի գավաթի առաջին ռաունդում, որտեղ Արգենտինան հաղթել է 4:1 հաշվով:

2012թ. Արգենտինան հասավ կիսաեզրափակիչ, որտեղ 2:3 հաշվով զիջեց Չեխիային: