19 սեպտեմբերի 2012 - 16:16 AMT
ԱԱԾ. Հայաստանում թալիբներ չկան

ԱԱԾ-ն հերքում է լուրեն այն մասին, որ Հայաստան են ներթափանցել ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական գրոհայիններ: Ինչպես հայտնում ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը «Հայկական Ժամանակ» թերթում տպագրված այն լուրը, որ իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան սուտ է և չի համապատասխանում իրականությանը: «Թերթը, ինչ-որ հետին և անհասկանալի նպատակներ հետապնդելով, չպետք է խեղաթյուրի մամուլի պատասխանատուի խոսքը: Երկրի կայունությունը ավելի թանկ է, քան ակնհայտ սուտ տեղեկատվություն հրապարակելը, որը միտված է միայն թերթի սպառումն ապահովելուն», -ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր,որ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ: Թերթը գրել էր նաև, որ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը չի հերքել: