10 մարտի 2005 - 11:05 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂ ՏԵՍՆԵԼ ԼԻԲԱՆԱՆԸ
Հայաստանում մեծ ուշադրությամբ են հետեւում Լիբանանի իրադարձությունների զարգացմանը, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է` մենք ցանկանում ենք տեսնել Լիբանանը կայուն, խաղաղ, ժողովրդավարական եւ ազատ: Գործընթացները բավականին խաղաղ են ընթանում, եւ մենք հուսով ենք, որ վերջիվերջո կհաղթանակի Լիբանանի ժողովրդի մեծ մասի կամքը»,- նշել է Վարդան Օսկանյանը: