19 սեպտեմբերի 2012 - 17:06 AMT
«Մատենադարանի» տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2012թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերիի 25-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: