19 սեպտեմբերի 2012 - 17:42 AMT
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաղեստինյան խնդրի արդար լուծման կողմնակից է

ՌԴ ԱԳ նախարարը կարևորում է Պաղեստինի խնդրի արդար լուծումը միջազգային նորմերին ու բանաձևերին համապատասխան: Սերգեյ Լավրովը արաբական երկրներում ՌԴ դեսպանների ամենամյա մոսկովյան հանդիպմանը հաստատել է, որ Կրեմլը սատարում է պաղեստինցիներին և հավելել է. «Պաղեստինյան խնդիրը պետք է քննարկվող հարցերից կարևորագույնը լինի և Ռուսաստանը կոչ է անում մյուս պետություններին ջանքեր գործադրել այդ խնդրի վերջնական լուծման համար», հայտնում է IRIB World Service-ի Ռուսական ծառայությունը: