19 սեպտեմբերի 2012 - 18:34 AMT
7 հայ սամբիստներ կմասնակցեն կրտսեր տարիքի պատանիների ԵԱ

Սեպտեմբերի 21-24-ը Էստոնիայում կանցկացվի սամբոյի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու համար սեպտեմբերի 20-ին Տալլին կմեկնի նաև Հայաստանի հավաքականը:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն Սուրիկ Հակոբյանը (42 կգ) Դավիթ Խաչատրյանը (46 կգ), Էռնեստ Հայրապետյանը (55 կգ), Սերգեյ Կարապետյանը (66 կգ), Մարատ Գրիգորյանը (78 կգ), Յուրիկ Ասատրյանը (84 կգ) և Հովհաննես Ղուկասյանը (+84 կգ):

Հայ պատանի սամբիստների հետ Եվրոպայի առաջնությանը կմեկնեն նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը: