19 սեպտեմբերի 2012 - 19:25 AMT
WADA-ն որոշել է ստեղծել նոր հակադոպինգային օրենսդրության նախնական տարբերակ

Սանկտ Պետերբուրգում WADA մարզիկների կոմիտեի նիստի արդյունքն է նոր հակադոպինգային օրենսդրության նախնական տարբերակը, հայտարարել է WADA մարզիկների կոմիտեի անդամ և ՄՕԿ մարզիկների կոմիտեի նախագահ Կլաուդիա Բոկելը:

WADA մարզիկների կոմիտեի հանդիպումն ավարտվել է Սանկտ Պետերբուրգում, հաղորդում է rsport.ru-ն:

«Սա բավականին հաջող և արդյունավետ հանդիպում էր, որի ընթացքում քննարկվել է հակադոպինգային օրենսդրության վերանայումը. արդյունքում ստեղծվել է WADA-ի օրենսդրության նախնական տարբերակը: Մենք հնարավորություն ունենք ազդելու այն հարցերի վրա, որոնք քննարկման են դրվում: Դոպինգի հարցը խնդիր է, որն անընդհատ քննարկումներ է պահանջում»,-ասել է Բոկելը: