19 սեպտեմբերի 2012 - 19:51 AMT
Դեմոկրատական կուսակցության համագումարից հետո Բարաք Օբամայի վարկանիշը թեև բարձրացել է, սակայն ոչ շատ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշի որոշակի բարձրացումը Դեմոկրատական կուսակցության համագումարից հետո այնքան էլ մեծ չէր, իսկ այժմ առաջընթաց չկա: Այդ մասին են վկայում նոր սոցիոլոգիական հարցումները, այդ թվում` USA Today պարբերականի և Gallup ընկերության կողմից անցկացված համատեղ հարցումը:

Մեկնաբանելով հարցման արդյունքները` USA Today-ը հիշեցնում է, որ հաշվի չի առնվել Ռոմինիի վերջրես թույլ տված սխալ հայտարարությունը, որտեղ նա ամերիկացիների գրեթե կեսին թուլամորթներ է անվանել, ովքեր չեն ցանկանում պատասխանատվություն կրել սեփական բարեկեցության համար: Շատերը կարծում են, որ այդ արտահայտությունը, որից Ռոմնին դեռևս չի հրաժարվել, կարող է շատ թանկ արժենալ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուին: