19 սեպտեմբերի 2012 - 20:37 AMT
Պակիստանում ուրբաթ օրը Մուհամմեդ մարգարեին նվիրված ազգային տոն է

Պակիստանում ուրբաթ օրը կճանաչվի Մուհամմեդ մարգարեին նվիրված ազգային տոն: Այս կերպ Պակիստանի իշխանությունները որոշել են պատասխանել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին:

Իշխանությունները որոշել են ուրբաթ օրը հայտարարել «մարգարեի հանդեպ սիրո արտահայտման օր», մինչդեռ որոշ կուսակցություններ կոչ են արել առաջիկա ուրբաթ օրը նոր բողոքի ակցիաներ կազմակերպել ֆիլմի դեմ:

Պակիստանի, Աֆղանստանի և Բանգլադեշի իխանությունները արգելափակել են YouTube-ի հասանելիությունը, որտեղ տեղադրված են ֆիլմի որոշ հատվածներ, հաղորդում է lenta.ru-ն: