19 սեպտեմբերի 2012 - 21:13 AMT
Քրիստոնյա-սիրիացիները հաղորդել են ընդիմադիր ստորաբաժանումներ ստեղծելու մասին

Սիրիայում ի հայտ են եկել քրիստոնյա-սիրիացիների առաջին ընդդիմադիր ստորաբաժանումները: Ինչպես գրում է բրիտանական The Guardian պարբերականը, ինտերնետում տեղադրվել է տեսանյութ, որում ներկայացվում է, որ Սիրիայի ազատ բանակի կազմում ստեղծվել է քրիստոնեություն դավանող սիրիացիների ստորաբաժանում:

« Մենք ազնիվ զինվորներ ենք և մեր հողը պաշտպանելու ենք մեր մահմեդական եղբայրների հետ»,-ընդդիմադրի խոսքը մեջբերում է պարբերականը: The Guardian-ը նշում է, որ չի կարող ստուգել տեսագրության վավերականությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: