19 սեպտեմբերի 2012 - 21:30 AMT
Հռոմի պապը քրիստոնյաներին և մահմեդականներին կոչ է արել միասին պայքարել բռնության դեմ

Հռոմի Բենեդիկտոս XVI պապը չորեքշաբթի դիմել է մահմեդականներին և քրիստոնյաներին` կոչ անելով միավորվել բռնության դեմ պայքարում:

«Կարծում եմ, որ բոլորիս համար ժամանակն է հրաժարվել բռնությունից և պատերազմից»,-հայտարարել է պապը:

Նա շնորհակալություն է հայտնել մահմեդական հոգևոր առաջնորդներին, որոնց հանդիպել է Լիբանան կատարած այցի ժամանակ և հավելել, որ նրանց առաջարկել է երկխոսության և համագործակցության գաղափար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բենեդիկտոս XVI պապի կոչը հնչել է այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներում բողոքում են ամերիկյան ֆիլմի դեմ, որն առաջացրել է մահմեդականների դժգոհությունը: