19 սեպտեմբերի 2012 - 21:15 AMT
Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ

Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ։

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է կարգադրություն` խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ:

Ըստ «ԱԺ Կանոնակարգ» օրենքի` Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար ռոտացիան կարգով պետք է ղեկավարեն ամենամեծ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:

Խմբակցությունները առաջադրում են իրենց թեկնածուներին, և ԱԺ-ի նախագահը որոշում է, թե ով առաջինը կղեկավարի Էթիկայի հանձնաժողովը: