19 սեպտեմբերի 2012 - 22:00 AMT
Լիբիան չի պատրաստվում վերադարձնել գումարը, որոնք արտասահմանյան նավթային ընկերությունները կորցրել են հեղափոխության ժամանակ

Լիբիան չի ծրագրում փոխհատուցել արտասահմանյան նավթային ընկերություններին կրած այն կորուստների համար, որոնք կապված են նախորդ տարվա հեղափոխության ընթացքում սարքավորումների և ընկերությունների այլ ունեցվածքի վնասվելու հետ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղելով Լիբիայի Ազգային նավթային կոռպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Նուրի Բերրույենային:

Մասնավորապես, նա հայտարարել է. «Պատճառներ չնեք տեսնում, որոնց հիման վրա պետք է վճարենք այն վնասի դիմաց, որը պատճառվել է հեղափոխության ընթացքում: Ի վերջո դա ֆորս-մաժոր էր»: