20 սեպտեմբերի 2012 - 10:41 AMT
«Հայկական ժամանակ». Բարեպատ գյուղի դպրոցը փակվել է. գյուղում աշակերտներ չկան

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Գեղարքունիքի մարզի Բարեպատ գյուղական համայնքում գործող հիմնական դպրոցում այլևս ոչ մի աշակերտ չկա: Դպրոցը դադարեցրել է իր գործունեությունը: Ավելին, Բարեպատ գյուղում տարիներ շարունակ երեխաներ չեն ծնվում։

Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ծնվածների և հետագայում 1-ին դասարան հաճախած երեխաների թիվն էապես տարբերվում է: