20 սեպտեմբերի 2012 - 11:48 AMT
Մարտին Հայտե. Եթե Դավիթ Նալբանդյանը ցանկանա խաղալ Արգենտինայի հավաքականի կազմում, նա կլինի թիմի մի մասը

«Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի Դավիթ Նալբանդյանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում նա Արգենտինայի հավաքականի առաջատարն էր: Եթե Դավիթ Նալբանդյանը ցանկանա խաղալ Արգենտինայի հավաքականի կազմում, կլինի թիմի մի մասը»,-ասել է Արգենտինայի թիմի ավագ Մարտին Հայտեն:

Երեկ Լոնդոնում կայացել է Դևիսի գավաթ-2013-ի համաշխարհային խմբի վիճակահանությունը: Արգենտինայի հավաքականը կխաղա Գերմանիայի հավաքականի դեմ: Հանդիպումը կկայանա փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում: Հավաքականները հանդիպել են 2012թ Դևիսի գավաթի առաջին ռաունդում, այն ժամանակ Արգենտինան 4:1 հաշվով հաղթանակ էր տարել:

2012թ Արգենտինան հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ 2:3 հաշվով զիջել է Չեխիային: Եզրափակչում չեխերը կխաղան Դևիսի գավաթի գործող չեմպիոնների` իսպանացիների հետ: