11 մարտի 2005 - 10:01 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Մայիսի 28-29-ին Անկարայում նախատեսվում է անցկացնել միջազգային սիմպոզիում, որի ընթացքում քննարկվելու են «Հայոց ցեղասպանության գաղափարները»:
Որպես միջոցառման համակարգող հանդես է գալիս Եվրասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Հայկական հետազոտությունների ինստիտուտը: «1915-1916 թվականներ. ցեղասպանություն, իրավունք, հոգեբանություն եւ պատմություն» սիմպոզիումին հրավիրվելու են ճանաչված պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Բացի դրանից, նախատեսվում է, որ սիմպոզիումին կմասնակցեն 3 հայ հետազոտողներ: