20 սեպտեմբերի 2012 - 17:48 AMT
Թեհրանն ուժեղացնում է անվտանգության միջոցները Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Իրանի իշխանությունները հինգշաբթի օրը ստիպված են եղել ուժեղացնել անվտանգության միջոցները Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որի մոտ ընթանում են ցույցեր ֆրանսիական թերթում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակման դեմ, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:

Դեսպանատան շենքի մոտ վաղ առավոտից հավաքվել են հարյուրավոր ուսանողներ, նրանք ոտնատակ են անում ֆրանսիական և ամերիկյան դրոշները և կոչ անում երկու երկրների կառավարություններին պատժել մեղավորներին մահմեդականների կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ:

Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը հայտնվել է ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում անցած չորեքշաբթի օրը` առաջացնելով նոր բողոքի ակցիաներ: