Գերմանական երկիծական Titanic ամսագիրը, որը հայտնի դարձավ Հռոմի Պապին պատկերող կոլաժով, մտադիր է հոկտեմբերյան համարում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները տպագրել:
Մարգարեի հետ միասին շապիկին կհայտնվի Գերմանիայի առաջին տիկին Բետտինա Վուլֆը: Ենթավերնագիրը հետևյալը կլինի՝ «Արևմուտքը շփոթության մեջ է. Բետտինա Վուլֆը ֆիլմ է նկարահանում Մուհամմեդի մասին»: «Ես ցանկանում եմ զգուշացնել այլ, վատ արված ֆիլմերի հայտնվելու հնարավորության մասին, հատկապես, քանի որ նախկին «աստղերը» սկսում են մասնագիտանալ իսլամի քննադատության վրա»,-ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Լեո Ֆիշերը: