20 սեպտեմբերի 2012 - 19:23 AMT
Արման Երիցյանի ֆիլմը «Սարատովյան տառապանքներ» փառատոնում ստացել է Սարատովի մշակույթի նախարարության մրցանակը

Երեկ ՊՀԹ-ում ամփոփվել են «Սարատովյան տառապանքներ» Փաստագրական մելոդրամայի միջազգային կինոփառատոնի արդյունքները, հաղորդում է nversia-ն: Մրցութային ծրագրում ներառված են եղել 17 երկրների 20 ֆիլմեր:

Ժյուրիի նախագահը` ռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովը, ընդգծել է փաստագրական ֆիլմերի բարձր որակը, և այն, որ դրանցից շատերը նվիրված են ապագայի թեմային, երեխաների խնամքին: Ըստ նրա, այդ փաստը խոսում է հասարակության կինեմատոգրաֆիկ հատվածի «ապաքինման» մասին:

Փառատոնի գրան-պրիին է արժանացել ֆին կինոռեժիսոր Միա Հալմեի «Ընդմիշտ քոնը» ֆիլմը:

Սարատովի մշակույթի նախարարության մրցանակը տրվել է փառատոնի մշտական մասնակից Արման Երիցյանին` «Donkeymentary» ֆիլմի համար: