20 սեպտեմբերի 2012 - 19:24 AMT
Աղբյուր. Այժմ ԵԱՀԿ Մինկի խումբը փորձում է թուլացնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա լարվածությունը

Տվյալ պահին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գլխավոր նպատակը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև լարվածության նվազեցումն է, որն առաջացել է ընթացիկ տավա հունիսին շփման գծում տեղի ունեցած միջադեպերից, ինչպես նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից և նրան ներում շնորհելուց հետո: Այս մասին հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը` հղելով «ֆրանսիական դիվանագիտական աղբյուրին»:

Ըստ աղբյուրի, լինելով Փարիզում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները և երեբք էլ դրանցից չի հրաժարվել:

Անդրադառնալով Թուրքիայի` ԵՀԱԿ ՄԽ-ում համանախագահելուն, աղբյուրը հայտարարել է, որ դա անհնար է` Հայաստանի դեմ լինելու պատճառով:

«Ֆրանսիան փորձում է ազնիվ կերպով կատարել իր միջնորդական պարտականությունները… և անում է հնարավոր ամեն բան կողմերի դիրքորոշումները մերձեցնելու նպատակով»,-ընդգծել է աղբյուրը: Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիան կողմ է հանդես գալիս շփման գծից դիպուկահարների հեռացնելուն և կարծում է, որ դա կլինի կողմերի միջև վստահության ստեղծմանն ուղղված առաջին քայլը:

Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը, որը հրաժարվում է հեռացնել դիպուկահարների շփման գծից, առավել ակտիվորեն է խախտում Հայաստանի և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը` կրակ բացելով հայկական սահմանամերձ գյուղերի վրա և Հայաստանի դեմ դիվերսիոն միջոցառումներ կազմակերպելով: Դրանք մարդկային զոհերի են հանգեցնում ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում: