20 սեպտեմբերի 2012 - 19:48 AMT
Կառավարական զորքերը Դամասկոսի մերձակայքում և Հալեպում ոչնչացրել և գերի են վերցրել հարյուրավոր վարձկանների

Դամասկոսում և Հալեպում անցկացվող հակաահաբեկչական օպերացիան «որոշիչ փուլ է թևակոխել», այսօր հաղորդել է սիրիական «Ալ-Բաաս» պարբերականը: Կառավարական զորքերը գրոհում են բոլոր ճակատներում` Հոմս, Համա, Իդլիբ, Դերաա և Դեյր-էզ-Զոր նահանգներում:

Ինչպես գրում է «Ալ-Բաաս» պարբերականը, զինված ուժերին ընդդիմանում է փորձված հակառակորդ` վարձկաններ, որոնք Սիրիա են եկել արաբական և ասիական պետություններից:

«Ալ-Վաթանը» գրում է, որ վարձկանների օրերը Հալեպում և Դամասկոսում հաշված են և նշում, որ բնակչությունը հրաժարվում է «օտարներին» պարենային աջակցություն ցուցաբերել և կացարան տրամադրել: Ի պատասխան դրան, գրոհայիններն ավելի հաճախ են ներխուժում բնակիչների տները` նրանց զրկելով բնակարանից, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: