20 սեպտեմբերի 2012 - 20:08 AMT
Պակիստանի կառավորթյունն իր մոտ է կանչել ԱՄՆ դեսպանին

Պակիստանի կառավարությունը, որպես ԱՄՆ-ում հակաիսլամական վիրավորական ֆիլմին ուղղված բողոքի նշան, իր մոտ է կանչել Իսլամաբադում ԱՄՆ դեսպանին, հաղորդում է Ֆրանս-նյուզը:

Չորեքշաբթի օրը հանրահավաքներ են տեղի ունեցել ԱՄՆ դեսպանի նստավայրի և Պակիստանում այլ երկրների դեսպանատների առջև` ի նշան Մուհամմեդ մարգարեի կերպարն աղավաղող ֆիլմի դեմ բողոքի, հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը: