20 սեպտեմբերի 2012 - 21:05 AMT
«Սիրիայի բարեկամներ» խումբը որոշել է խստացնել պատժամիջոցները

«Սիրիայի բարեկամներ» կոչվող խումբը կքննարկի, թե ինչպես սիրիական իշխանությունների նկատմամբ պատժամիջոցները դարձնել ավելի արդյունավետ և վերահսկել Բաշար Ասադի ռեժիմի գաղտնի ֆինանսական ակտիվները:

Հոլանդիայի ԱԳ նախարար Ուրի Ռոզենտալը հայտարարել է, որ պատժամիջոցների նպատակը ոչ միայն սիրիական իշխանությունների ռազմական պոտենցիալի թուլացումն է, այլ նաև Ասադին` նախագահի պաշտոնում փոխարինելը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: