12 մարտի 2005 - 08:05 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԴԻՊԼՈՄԻՆ
Տոբոլսկ քաղաքում տեղի է ունեցել երիտասարդ պատմաբանների Համառուսաստանյան գիտապրակտիկ խորհրդաժողովը «Մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Խորհրդաժողովի դիպլոմներից մեկին է արժանացել «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հարցի վերաբերյալ» զեկույցը: Զեկույցի հեղինակն է Տոբոլսկ քաղաքի Երիտասարդական խորհրդարանի նախագահ, Տյումենի երկրամասում Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի ներկայացոիցիչ Հակոբ Ասլոյանը: Հակոբ Ասլոյանը արդեն երրորդ տարին է ինչ մասնակցում է գիտաժողովի աշատանքներին, որտեղ միշտ հանդես է գալիս հայկակն թեմայով զեկույցներով: