21 սեպտեմբերի 2012 - 14:32 AMT
Հանուն բարեգործական խաղի Ռոնալդոն կազատվի ավելորդ քաշից

Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն որոշել է ազատվել ավելորդ քաշից, որպեսզի լավ մարզավիճակում լինի բարեգործական խաղի ժամանակ, որտեղ խաղալու է Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակից Զինեդին Զիդանի հետ:

Ռոնալդոն պետք է նիհարի միլիոնավոր հանդիսատեսի աչքի ատաջ՝ բրազիլական Globo հեռուստաալիքի կիրակնօրյա ծրագրի եթերում: Բժիշկները հատուկ սննդակարգ և վարժությունների հատուկ համակարգ են մշակել նրա համար: Բարեգործական խաղը, որը կանցնի աղքատութայն դեմ պայքարի կարգախոսով, տեղի կունենա բրազիլական Պորտու Ալեգրիում դեկտեմբերի 19-ին:

Ռոնալդոն կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարեց 2011թ. փետրվարին: Կարիերայի շարունակելուն խանգարեցին այդ թվում նաև ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: