12 մարտի 2005 - 09:10 AMT
ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
Մարտի 16-ին Վիեննայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդւմ է «Ռեգնում» գործակալությունը: Այդ ժամանակ էլ նախատեսվում է որոշել Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների նոր հանդիպման ժամկետը: ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ դեսպան Յուրի Մերզլյակովի խոսքերով, մարտի 17-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների բնակեցման փաստերի առնչությամբ, պաշտոնապես կներկայացնի իր նախապատրաստած զեկույցը ԵԱՀԿ Մշտական խորհրդին Վիեննայում: Յուրի Մերզլյակովը նշել է, որ առաքելության զեկույցը հավասարակշռված է: Բացի այդ, նշել է Յուրի Մերզլյակովը, ներկայումս համանախագահները դիտարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերք Քոչարյանի եւ Իլհան Ալիեւի հերթական հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Որպես ժամակետի տարբերակ նշվում է մայիսի 8-9, երբ երկու նախագահները ներկա կլինեն Մոսկվայում կայանալիք հանդիսություններին` նվիրված հաղթանակի 60-ամյակին, կամ մայիսի 16-17, երբ Լեհաստանի մայրաքաղաքում տեղի կունենա ԵԽ անդամ-երկրների նախագահների գագթնաժողովը: Սակայն, ինչպես նշել է ռուս դիվանագետը, կոնկրետ ժամկետներ դեռեւս չեն որոշվել: «Առաջարկները արված են, խոսքը կողմերինն է»,-նշել է նա: