21 սեպտեմբերի 2012 - 14:05 AMT
Գագիկ Ծառուկյան. ՀՀ անկախության տարեդարձի առթիվ շնորհավորում եմ մարզաշխարհի մարդկանց և ակնկալում նոր հաջողություններ

«Սեպտեմբերի 21–ին տոնում ենք մեր հայրենիքի անկախության 21–րդ տարեդարձը: Մեր երազանքի իրականացման գործին մեծապես նպաստել են նաև հայոց մարզաշխարհի մարդիկ, նրանց թվում ` ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում անմոռանալի հաղթանակներ տարած հայ ժողովրդի արժանավոր տասնյակ զավակները: ՀՀ անկախության հերթական տարեդարձի առթիվ շնորհավորում եմ մարզաշխարհի մարդկանց և ակնկալում նոր հաջողություններ»,- իր ուղերձում ասել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա, հետևում են մնացել այս տարվա գլխավոր մրցաշարերը, որոնցից կարևոր էին Լոնդոնում անցկացված ամառային 30 –րդ օլիմպիական խաղերը: Այնտեղ Հայաստանի պատվիրակությունը Պեկինի խաղերի համեմատ վեր բարձրացավ 20 աստիճանով և զբաղեցրեց 60 –րդը :

«Շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթող ճանաչվելով` կրկին ոսկեզօծվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականը , որը մարզականից բացի, նաև մեր ժողովրդի մտավոր ուժի ու տաղանդի յուրատեսակ ապացույցը հանդիսացավ»,- ավելացրել է նա:

Ծառուկյանն ընդգծել է, որ չպիտք է բավարարվել ձեռք բերածով և անհրաժեշտ է նախապատրաստվել 2016 թվականի Բրազիլիայում անցկացվելիք Օլիմպիադային: