12 մարտի 2005 - 09:21 AMT
ՄԱՐՏԻ 14-15 ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԺՆԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
Մարտի 14-15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Ժնեւ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 61-րդ նստաշրջանի աշխատանքներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախատեսվում է ՀՀ ԱԳՆ ղեկավարի ելույթը նստաշրջանում, հանդիպում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի Գլխավոր քարտուղարի եւ երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ: