14 մարտի 2005 - 08:54 AMT
ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՎԻՑԵ-ՄԻՍՍ ԵՎՐՈՊԱ-2005»
19-ամյա Լուսինե Թովմասյանը ճանաչվել է Եվրոպայի վիցե-միսս նախօրեին Փարիզում տեղի ունեցած «Միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթի ընթացքում: Հիշեցնենք, որ Լուսնիե Թովմասյանը մասնակցել է մրցույթին, որպես «Միսս Հայաստան-2004» մրցույթի հաղթող: Մրցույթի հաղթող է դարձել Գերմանիայի ներկայացուցիչ Շերմին Շահրիվարը: Հաղթողի մասին հայտնի է, որ նա 22 տարեկան է, նոր է ավարտել համալսարանը եւ խոսում է չորս լեզուներվ` գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն եւ պարսկերեն, եւ որ նա ունի պարսկական արմատներ: