22 սեպտեմբերի 2012 - 09:52 AMT
«Հրապարակ». Քոչարյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին բացառվում է

«Հրապարակ»-ը գրում է, որ ռուսաստանյան իշխանական շրջանակներն իսպառ բացառում են Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև նրա վերադարձը վարչապետի «տեսքով»: Նախ գտնելով, որ երկու գլուխ մեկ կաթսայում չի կարող եփվել, և հետո' նեղված են Քոչարյանից, որը մաքուր ռուսիստական ուժ ԲՀԿ-ում փորձեց ներդնել արևմտամետ ուժերին`հանձին մորմոնների ջերմ բարեկամ Վարդան Օսկանյանի:

Ու եթե սրան էլ հավելում ենք մորմոնների առաջին դեմք Միթ Ռոմնիի բարձրաձայնումները, որ աշխարհում իրենց թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Ռուսաստանն ու Պուտինը չեն կարող ընդառաջել Քոչարյանի վերադարձի նկրտումներին: Նույն տեղում պետք է փնտրել նաև ՀՀ ՊԱԿ-ի խիստ մեծ ուշադրությունն Օսկանյանի կողմից կատարվող փողերի լվացման նկատմամբ: