22 սեպտեմբերի 2012 - 11:26 AMT
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Սեպտեմբերի 21-ի տվյալներով նավթի համաշխարհային գները շարունակում են աճել ներդրումների այն հույսերի ֆոնի վրա, որ համաշխարհային ԿԲ ձեռնարկած միջոցները ազգային տնտեսություններին աջակցելու ուղղությամբ դրական ազդեցություն կունենան և, հետևաբար, նավթի պահանջարկը կավելանա, վկայում են սակարկությունների արդյունքները:

WTI (Light Sweet Crude Oil) տեսակի ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին աճեց 0,47 դոլարով՝ հասնելով 92,89 դոլարի մեկ բարելի դիամաց: Brent տեսակի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,39 դոլարով՝ հասնելով 111,42 դոլարի մեկ բարելի դիմաց: